среда, 10 августа 2011 г.

ԵՐԲ ՊԵՏՔ Է ՄԵԿ ՄԵԿՈՒ ՓՐԿԵԼ


ԹՐԹՌԱՑ ՍԻՐՏՆ ԻՄ

Թրթռաց սիրտն իմ միամիտ,

Երբ ելար ճամփին իմ նորից դու,

Հոգսաշատ աշխարհը իր բանին,
Չտեսավ հուզմունքը իմ ու քո:

Անշշուկ հպվեցի իմ սրտին`

 Կարոտս թողնելով անանուն,

Երազանք պահ տվի իմ մտքին,
Սիրտ իմ, քեզ աշխարհ եմ խոստանում:


Ինչ լեզվով ես հետդ խոսեմ,
Սիրտ իմ միամիտ,իմ խելառ,
Գարունը  քեզ շատ է հուզել,
Անունդ մտքում վաղուց կար:
Ընկել ես դու նրա խելքին,
Աշխարհի սիրուն` սիրավոր,
Երկնքիդ ճախրով իմ կրծքին`
Թռչուն ես ասես թևավոր:
Սիրտ իմ, խփվում ես պատեպատ,
Չի լինում  քեզ  արդեն   բռնել,
Հուզմունքիդ հեղեղը առատ
Հույզերիս ակունքն է գտել:
Լսիր ինձ, ամենա իմ  միակ,
Տես  ինչքան  ներքև եմ ընկել,
Գտել ես գժության ժամանակ,
Երբ  պետք է մեկ մեկու փրկել: