суббота, 1 февраля 2014 г.


 Քեզ կարոտում եմ`ուզես թե չուզես,
Գալիս եմ մոտդ  խոսքուզրույցի,
Ընկերոջ նման,ինչպես ինձ գիտես,
Բայց չեմ մոռանում լինել կանացի:
Քեզ համար չէ որ սիրունանում եմ,
Ինձ պետք չէ, որ դու ինձանով տարվես,
Քեզ մոտ ինքս ինձ հետ մտերմանում եմ,
Ու երկարում եմ ես քեզ մոտ էսպես:
Ու  չեմ վախենում ,թե բամբասեն էլ,
Երբ կրակ չկա, չկա նաև մուր,
Բառ ու բանի շուրջ տաք զրույցը մեր
Թե չգուշակեն` ափսոս,շատ են կույր:
Գրասեղանիդ մոտ լավ ես նայվում,
Գրքերիցդ ինձ նվեր ես տվել,
Հանգերով եմ քո ականջից կախվում,
Ուզում եմ տեսնես ես ինչ եմ գրել:
Այսպես,հիմա էլ մտքիս մեջ քեզ հետ`
Կարդում եմ հենց նոր գրած իմ երգը,
Թե չես հավանում`ջնջում եմ շատ հեշտ
Աչքիս առաջ է  քո թթու  դեմքը:
Մի խոսքով, արդեն քեզ կարոտել եմ,
Երկար ժամանակ որ չենք տեսնվել,
Կարոտիս երգն էլ անձայն  գրել եմ,
Մնում է լոկ քո ականջից կախվել…