вторник, 9 сентября 2014 г.

Ներիր,սեր իմ


Հոգուս տվայտանքը  թաքուն քեզնից պահեմ,
Ու սրտիս մեջ մորթեմ ճիչն իմ կապույտ արյան,
Սիրուս կուրությանը աչքս արթուն պահեմ,
Էլ  չսպասեմ իմ մեջ ձնհալի ու գարնան:
Չցանկանամ  կրքի  մասն ունենալ երկնի,
Հաղորդության գնալ  մարմնի ու արյան,
 Ու ջուր մաղել վարքին իմ չգործած մեղքի,
-Ներիր,սեր իմ,-ասել մի կես բերան:

Մայրամուտից առաջ ոտքս կախ եմ գցում,
Անկախ ինձնից թող որ օրը բոցավառվի,
Արեգակի արդար շողերը իր ծոցում
Շաքարաքլորի պես երկինքը թող հալվի:
Կամաց կամաց հատնեն  կարմիրն ու դեղինը,
Հեռուն բոցավառող լեզուն որ կարճանա,
Մայրամուտից առաջ օրն ունի իր գինը,
Դանդաղում է`քիչ-քիչ թե վերջանա:
Մշուշվում է հեռվում երկինքը ծիրանի,
Ամպե թաշկինակներ աչքի լույսին տանում,
Մայրամուտից առաջ թևերս չեմ հանի,
Երբ ընկնում է մութը,էլ բան չի երևում…