воскресенье, 30 сентября 2012 г.

ԱՇՈՒՆ


ԱՇՈՒՆ
Ասես հրաշք է գունեղ
Օրն աշնանային,
Հազարան հավք է թառել
Թփին ու ծառին:
Գույներն աշնան ծաղկավոր`
Նախշազարդ մոտիկ հեռու,
Ամռան նման արևօր
Տաք են`գավի պես գինու:
Երգի պես  ջինջ ու լազուր
Երկինքն է անամպ,
Շողն արևի ամենուր
Նվիրում է թանկ:


вторник, 25 сентября 2012 г.

Թե լավն են`ետևից կգան


Առաջ էլ երկիրը կլոր էր,
Տեսել էր արևի  խավարում,
Արևը կրակի կտոր էր,
Երկրում էր օջախը տաք պահում:
Երկրում էր ապրում-սրբանում
Օրհնված աշխարհը մեղքերից ,
Կույրի պես  համառ էր նայում
Կառչելով  փրկարար ձեռքերից:
Երկրում էր դրախտ ու դժոխք,
Արգելված պտուղներ քաղցրանուն,
Երկրում էր շարական-աղոթք,
Երկինքը երկրից էր բարձրանում:
Հրաշքի սովորեց  աշխարհը,
Երկնքից խնձորներ ցած ընկան,
Կծած են`տեսել են  համը,
Թե լավն են`ետևից կգան:

понедельник, 10 сентября 2012 г.

ՀՈՂ ԻՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ


Քարքարոտ, քարոտ
Հող իմ հայրենյաց,
Հուշը իմ նախնյաց
Ընձյուղել ես ինձ:
Իմ հավատի գին,
Իմ քարահալած,
Քո բաժին երկնի
Այգին կրծքաբաց:
Երկիր արևոտ`
Սիրուս անկեզ հուր,
Իմ նախնյաց նարոտ
Լույսի պես մաքուր:
Հայաստան աշխարհ,
Զորավոր իմ խաչ,
Քո ճամփին դժվար
Ես գինի ու հաց: