суббота, 7 июля 2012 г.

ՈՒԶՈՒՄ ԵՄ

Ուզում եմ գիրկս առնել
Գրկաբաց արտերը,
Կանաչ կրքով այրվել`
Դառնալ արտի տերը:
Ծաղկել է շաղգամը,
Ոսկի են վարսերը,
Սիրուն է աշխարհը`
Քանդել է  հյուսքերը:
Ամառը հրաշք է,
Սիրելու չափ մանուկ,
Արտում ծովը տաք է`
Ծոցն արև ու ծաղկունք:
Ուզում եմ խենթի պես
Խենթացած արտերը,
Այս աշխարհին ի տես`
Արտի անփույթ սերը:

вторник, 3 июля 2012 г.


Ավերված տաճարից հեշտ է քար հանել,
Կանգուն եղիր, Երկիր իմ հայրենի,
Դժվարն առաջին քարն է սասանել,
Թող կորչի քեզ եկող կիրքը վայրենի:
Ավերված տաճարից թե քար էլ գլորվի,
Ծակելով գլուխը  մի վայրենի  շան,
Դա սիրտ չի ամոքի, դու ապրիր նորովի,
Կանգուն մնա, երկիր իմ Հայաստան: