понедельник, 23 октября 2017 г.

Առնելիքս`ոչինչ, զրկանքի սովոր եմ,
Ում ինչ ունեմ տալու,  խղճիս բեռ չմնա,
Թող հաշտ ապրել մի քիչ ինքս ինձ հետ սովորեմ,
Քանի ոտքս հողոտ է` պարտքերը կան:
Գործեր ունեմ`կիսատ թողնելու չի,
Սրտիս  մեջ եղածը ով կկարդա,
Գուշակի պես քամին թող չփչի,
Ու մտքիս հակառակ ինձ մոտենա:
Կյանքս բարակել է, որ կտրվի մի օր,
Խարույկս վառելու ժամն իմանամ,
Փյունիկ թռչնի նման թող կամավոր
Կրակի մեջ նետվեմ`ես մոխրանամ:
Ես մոխրանամ, ու թող քամին այդժամ
Մոխրիս հետ խաղ անի, ինչքան ինքը կուզի,
Կհողոտվեմ նորից, քամուց երբ հեռանամ,
Մաս կունենամ ապրող  հույզ ու հուշի:


Սովորական մի այր չես դու,
Սովորական չեմ քեզ համար,
Մոլորակ ենք ասես երկու,
Իրար գալու որ չունեն ճար:
Բախտ է սերը պլատոնյան,
Որ երկինք  է պահում անմահ,
Հանդիպումի ոչ մի կեռման
 Չունի այսչափ հավերժող պահ:
Պտտվում ենք մեզնից անկախ,
Հպարտությանը մեր գերի,
Խառնվում են մտքում ավաղ
Հաշիվները պտույտների:
Ու մնում է սիրել անվերջ,
Հոգիդ հոգուս ճամփեն գիտի,
Ու իմ ու քո երկնքի մեջ
Ընկնող աստղի պիտի փրկի: