среда, 30 августа 2017 г.

Հրավերքի սպասումով `
Ես քո այգու, դու` դղյակիս,
Կորցրինք լուռ էլի մի օր,
Ափսոսանքով, բայց և հանգիստ:
Չջանացինք, ոչ ես, ոչ դու,
Կասկածեցինք ինքներս մեզ.
Սիրուց բացի ինչ ենք տալու,
Թե ունենաս դու ինձ, ես `քեզ:
Թե քո այգին քիչ թվա ինձ,
Ու անբերի կանաչ հագնի,
Իմ դղյակում լույս լինի քիչ,
Ու թե հանկարծ մի դուռ փակվի:
Կորցրինք լուռ էլի մի օր,
Առաջինը ով ձայն կտա,
Հպարտությամբ մեր մեղավոր
Անցած օրը էլ ետ չի գա:
Այսօրվա պես վաղն էլ կանցնի,
Չկասկածես  օրվա դարձին,
Թե քո այգու պատրանքով լի,
Թե  դղյակիս  գոյությամբ սին: