вторник, 16 апреля 2024 г.

ԲԱԼԴԻՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ


ԲԱԼԴԻՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ

Համահունչ Ա.Ս.Պուշկինի ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԻՐ ԲԱԼԴԻ ԾԱՌԱՆ գրվածքի

                                                                                

Ծովը փոթորկվում է, Բալդին ցանցն է նետել,

Բայց սատանի ճուտը դուրս գալ ուշանում է,

Այս ի՞նչ արհավիրք է ծովի խորքը մտել,

Փոթորկահույզ ծովին ողջը դիմանում է:

-Դուրս ե՛կ, սատանի՛ ճուտ, ու նորից հե՛տ գնա,

Գնա հորդ կանչի՛ր,  քեզ հետ է՛լ գործ չունեմ,

Ծովը կփոթորկեմ, արև ու օր չե՛մ տա,

Նրա դատի հերթն է,  հորդ պիտի՛ դատեմ:

Ոսկի պատերի մեջ ապրում է ապահով,

Պարտքեր ունի դարձյալ, սրան - նրան տալիք,

Իմ կտտոցները նա դեռ կհիշի՛ ցավով,

Կճանաչի՛ Բալդուս և օրերում գալիք:

Ես եմ դատավորը արդար վարձք ու հախի,

Տերտերի ճակատի կտտոցները վկա,

Այտուցները կանցնեն, նա էլ գուցե փոխվի,

Բայց անունս, գիտե՛մ, վախից նա էլ չի տա:

Դե, ի՞նչ ես խլացել, մորուց սև սատանա,

Գիտե՛մ, ինձ լսո՛ւմ ես ոսկե փառքիդ ծովում,

Մեր երկուսին ծովը ինչքա՞ն կդիմանա,

Լավ  իմանա՛ս, ցանցիս մեջ ես արդեն լողում:

-Խաբելու վարպետ ես, կե՛ղծ դատելու սովոր,

Շատ եմ տեսել կյանքում քեզ պես խելապակաս,

Ցանցդ ծովից հանի՛ր, ապրի՛ր հորով - մորով,

Թե՛ չէ ծովի խորքը` ուզե՛ս – չուզե՛ս, կգաս:

Ծուղակի մեջ, Բալդի, իզուր քեզ մի՛ գցիր,

Կծիծաղի վրադ ամեն մի սատանա,

Արի՛ ոսկու փայլը, պարտքե՛րս մոռացիր,

Շառդ մարդավարի քաշի՛ր, քո տո՛ւն գնա:

Քաշի՛ր ցանցդ, Բալդի, բախտդ էլ մի՛ փորձիր,

Քո՛ կանչով եմ կողքիդ, բայց ո՛չ  կամակատար,

Եկած ճամփադ գնա, ինձ էլ մի՛ ճանաչիր,

Պարտքս թո՛ղ իմ խղճին, գնա ապրիր արդար:

Գնա՛ Բալդի, գնա նախնիներիդ հարգով,

Դու Աստված չե՛ս, ոչ էլ` աչքաբաց Սատանա,

Դարձի՛ր մեջքով դու ինձ, խաղաղվի՛ր քո կամքով,

Քո՛ պարտքերի ծովը,  թո՛ղ որ մեր մեջ  մնա:

 

Комментариев нет:

Отправить комментарий